(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող  գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում երկակի նշանակության ծրագրերի աջակցության գիտական թեմաների hայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտը լրացվում և ներկայացվում է առցանց ռեժիմով` Գիտության կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգով (https://grants.scs.am) մինչև 2021 թ. հուլիսի 2-ը ներառյալ (հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Գիտության կոմիտեի գիտության քաղաքականության վարչությունից աշխատանքային օրերին՝ ժամը 10:00 — 13:00 և 14:00 — 17:00, կարող եք նաև զանգահարել 010 21-01-40 (122) կամ տեխնիկական հարցերի դեպքում՝ 010 21-01-40 (108) հեռախոսահամարներով:

 

01.06.21