(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ՄՌԿ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ՝ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՈԼՈՐՏ» ԽՈՐԱԳՐՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՃՇՀԱՀ էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնը Magnus HR կազմակերպության հետ համատեղ կազմակերպում է հանդիպում՝ համալսարանի ուսանողների համար:

Մատուցելով ՄՌԿ և հավաքագրման ծառայություններ շուկայի առաջատար ընկերություններին` Magnus-ը հանդիսանում է նաև ուսուցման առաջատար հարթակ՝ նպաստելով ՀՀ-ում ՄՌԿ ոլորտի զարգացմանը և որակյալ մասնագետների պատրաստմանը։

Հանդիպումը իրականացնում է Աննա Հայրապետյանը, վերջինս հանդիպման առաջին մասում կներկայացնի Magnus HR կազմակերպությունն ու գործունեությունը, ինչպես նաև կպատմի ծառայությունների մասին։ Երկրորդ մասում նախատեսվում է իրականացնել «ՄՌԿ հիմնախնդիրները կազմակերպությունում՝ շինարարական ոլորտ» խորագրով քննարկում:

Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 17-ին, ժամը՝ 14:00-ին, զրո հարկի նիստերի դահլիճում:

13.04.23