Սիրելի´ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 22-26-ը ՃՇՀԱՀ-ը կազմակերպում է միջազգային աշխատարան, որին մասնակցելու են Էրասմուս+ ծրագրի շրջանակում Երևան ժամանող Միլանի Պոլիտեխնիկի պրոֆեսորներ Մարիա Քրիստինա Ջիամբրունոն, Անունսիատա Մարիա Օթերոն, Սոնյա Պիստիդդան և Օանա Քրիստինա Տեգադեան: Նրանք սեպտեմբերի 22-ին պատմական միջավայրի պահպանության խնդիրներին վերաբերող դասախոսություններ կկարդան համալսարանում, իսկ սեպտեմբերի 22-25-ը նախատեսվում է գործնական աշխատանք Գավառ քաղաքի պատմաճարտարապետական ժառանգության արժևորման և պահպանության թեմայով: Աշխատարանի թեման արդիական է, քանի որ այն կենտրոնանում է պատմական բնակելի միջավայրի կայուն զարգացման վրա: Նախաձեռնությունն ուղղված է պատմական քաղաքային համատեքստում կառուցված ժառանգության, մասնավոր տների և հասարակական շենքերի պահպանությանը և վերակենդանացմանը: Ծրագրի նպատակն է նաև մշակել համայնքային ներգրավվածության օրինակելի մոդել, որը կմիավորի ժառանգության պահպանումը և կայուն բնակարանաշինության ռազմավարությունները՝ համաձայն կայուն բնակարանաշինության մասին ՄԱԿ-ի Ժնևի խարտիայի: Մոտեցումը կլինի ամբողջական՝ սոցիալական, իրավական, մշակութային և տնտեսական նկատառումների հետ մեկտեղ:
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 19-ը անուն, ազգանուն, խումբ, կուրս ուղարկեն eharutyunyan@nuaca.am էլեկտրոնային հասցեին: