(010) 303-300

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ (EXPERIMENTAL DEVELOPMENT PROJECTS) 2025» ՄՐՑՈՒՅԹԸ

Հարգելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Փորձարարական մշակումների նախագծեր (Experimental Development Projects) 2025» մրցույթը:

Մրցույթն ուղղված է գիտական հետազոտությունների և գործնական փորձի միջոցով նոր տեխնոլոգիաների, արտադրանքի, ծառայությունների, համակարգերի, մեթոդների ստեղծմանը կամ դրանց կատարելագործմանը:

Մրցույթի նպատակներն են աջակցել նոր տեխնոլոգիաների մշակմանը, տեխնոլոգիաների պատրաստիության մակարդակի բարձրացմանը, նպաստել արտադրության մեջ գիտական հետազոտությունների արդյունքների կիրառմանը ու գիտական և գիտատեխնիկական գործունեության սոցիալ-տնտեսական ազդեցության աճին, խթանել բնական, բժշկական, գյուղատնտեսական գիտությունների և ճարտարագիտության բնագավառում կիրառելի մշակումների իրականացումը, նպաստել գիտության և բիզնեսի միջև կապերի ձևավորմանը, գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման մեջ ներգրավել մասնավոր հատվածի մասնակցությունը:

Նախագիծը պետք է համապատասխանի գիտական և գիտատեխնիկական գործունեության «Բնական գիտություններ», «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա», «Բժշկական գիտություններ», «Գյուղատնտեսական գիտություններ» բնագավառներին (Հավելված N 2.1), իրականացման ավարտին պետք է ունենա Տեխնոլոգիաների պատրաստիության մակարդակներից (այսուհետ՝ ՏՊՄ) ավելի բարձր մակարդակ, քան դիմելու պահին, բայց ոչ պակաս քան ՏՊՄ 4 (Հավելված N 2.2), պետք է ունենա համաֆինանսավորում շահագրգիռ ոչ պետական կազմակերպության կողմից, որը հետաքրքրված է նախագծի վերջնարդյունքի կիրառությամբ։

Մանրամասների համար անցեք հղումով` https://www.hesc.am/hy/calls/pordzararakan-mshakumneri-nakhagtser-experimental-development-projects-2025-mrtsuyt/

Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 1-ից «Փորձարարական մշակումների նախագծեր (Experimental Development Projects)» առաջին մրցույթի շրջանակներում ֆինանսավորման էր երաշխավորվել 6 նախագիծ։

11.07.25