(010) 303-300

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԳԵՈՎԻԶՈՒԱԼԻԶԱՑՈՒՄ» ԵՎ «ԹՎԱՅԻՆ ԵՐԿԻՐ» ԹԵՄԱՆԵՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը տեղեկացնում է, որ Ինժեներական գեոդեզիայի ամբիոնը մեկնարկում է «Գեովիզուալիզացում» (ԱՏՀ հիմունքներ) և «Թվային երկիր» թեմաներով դասընթացների երկրորդ փուլը: Դասընթացները կազմակերպվում են «Իրական և վիրտուալ միջավայրերի թվային միացում» (DEVision) նախագծի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության APPEAR ծրագրի կողմից։

Դասընթացները նախատեսված են I փուլի մասնակիցների, ինչպես նաև այլ մասնագետների համար, ովքեր ունեն բազային գիտելիքներ ԱՏՀ-ի վերաբերյալ և  ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները այդ ոլորտում:

Դասերը տեղի կունենան  չորեքշաբթի և  հինգշաբթի օրերին, ժամը՝ 18:30-19:30-ը՝ «Գեովիզուալիզացում» (ԱՏՀ հիմունքներ), իսկ երեքշաբթի և ուրբաթ օրերին, ժամը՝ 18:30-19:30-ը՝  «Թվային երկիր»:

Այս փուլում դասընթացի մասնակիցները ձերք կբերեն գիտելիքներ ռաստերային տվյալների հետ աշխատելու և տարածական մշակման գործիքների վերաբերյալ։

Մասնակցության համար անհրաժեշտ է անցնել նշված հղումով։ 

Գրանցման վերջնաժամկետը՝ մարտի 10-ը ներառյալ: Դասընթացները տեղի կունենան մարտի 10-ից մինչև ապրիլի 7-ը: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք անցնել հետևյալ հղումով: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010-303-300 (ներքին համար` 2-59) հեռախոսահամարով, կամ գրել geo@nuaca.am էլ. հասցեին:

 

01.03.25