(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ. ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

2022թ. մարտի 24-ից 25-ը ՌԴ Ակադեմիկոս Մ.Ֆ.Ռեշետնյովի անվան Սիբիրի գիտության և տեխնոլոգիայի պետական համալսարանն առցանց եղանակով կազմակերպում է «Մարդկային ռեսուրսների կառավարում. նորարարական տնտեսագիտության զարգացման հիմունքներ» խորագրով XI միջազգային գիտապրակտիկ գիտաժողով:

Մասնակցել կարող են ոլորտի գիտնականներ, մասնագետներ, դասախոսներ, գիտաշխատողներ, ասպիրանտներ և ուսանողներ:

Մանրամասների համար անցնել հետևյալ հղումով:

Գրանցման և հոդվածների ներկայացման վերջնաժամկետը 2022թ. մարտի 1-ն է:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 010 58 01 77 հեռախոսահամարով:

19.01.22