(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՆՈՐՈՇՄԱՆ ՄԱՐԱԹՈՆ

Հայաստանում մինչև նոյեմբերի 22-ը կանցկացվի դպրոցականների, ուսանողների և մարդասիրական առաքելությունների կամավորների համար նախատեսված մասնագիտական կողմնորոշման մարաթոն:   

Նախագծի կազմակերպիչներն են՝ Россотрудничество, «Ռազմավարական նախագծերի կենտրոն» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը, Երևանում Ռուսական տունը: Նախագծի գործընկերներն են՝ ՌԴ կառավարությանը կից գործող Ֆինանսական համալսարանը, “ТаланТы будущего” մասնագիտական կողնորոշման լաբորատորիան:

Մարաթոնն անցկացվում է օգնելու մասնագիտական կողնորոշման հարցում, մասնավորապես դպրոցականներին ապագա մասնագիտություն,  կարիերայի ընտրության հարցում, մասնագիտական աճի համար անհրաժեշտ հմտությունների ձեռք բերհամ համար, իսկ ուսանողների համար այն օգտակար կլինի՝ կուղմնորոշելու  մարդասիրական առաքելություններում կամավորներ աշխատելու  հարցում: Ծրագիրն իրականացվում է անվճար:

Նախագծի շրջանակում մասնակիցները կանցնեն մասնագիտական ուղղորդման թեստ, կկարողանան բացահայտել նախասիրությունները, մասնագիտական հետաքրքրությունները և հակումները, ինչպես նաև  ծանոթանալ Ռուսաստանի առաջատար մասնագետների կողմից առաջարկվող ավելի քան 30 դասընթացներին:  

Գրանցման համար անցեք հետևյալ հղումով, իսկ հարցերի դեպքում կարող եք գրել profmarafon.am@yandex.ru էլ. փոստի հասցեին:

 

14.10.22