(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԱՄԲԻՈՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ-ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ

Մարտի 15-ին, ժամը՝ 15:00-ին տեղի է ունենալու Արագ շախմատի անհատական-միջֆակուլտետային մրցաշար: Կարող են մասնակցել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները, ցանկալի է ֆակուլտետների լավագույն շախմատիստների մասնակցությունը։

Ցուցակագրվելու համար անհրաժեշտ է դիմել ՃՇՀԱՀ շախմատի սենյակ:

Գրանցվել կարող եք մինչև մարտի 14-ը, ժամը՝ 12:00-ն:

07.03.24