(010) 303-300

ՃՇՀԱՀ-ՈՒՄ ԱՌԿԱ Է ԻՐԱՎԱԲԱՆԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է իրավաբանի թափուր հաստիքի համալրման մրցույթ։

Համալսարանը փնտրում է պատասխանատու և պրակտիկ գիտելիքներով օժտված իրավաբան, ով կիրականացնի իրավական խորհրդատվություն, իրավական փաստաթղթերի կազմում, ինչպես նաև կկազմակերպի և կվերահսկի կազմակերպության ընթացիկ իրավական գործընթացները։

Հիմնական պարտականություններն են.

  • Իրավական խորհրդատվություն կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումներին:
  • Իրավական փաստաթղթերի պատրաստում և վերլուծություն (պայմանագրեր, դիմումներ, գրություններ, ներքին ակտեր և այլն):
  • Իրավական ռիսկերի գնահատում և կանխարգելիչ առաջարկությունների ներկայացում:
  • Օրենսդրական փոփոխությունների մշտադիտարկում և դրանց կիրառման ապահովում:
  • Իրավաբանական փաստաթղթերի արխիվացում և իրավական վարույթների վարում:

Անհրաժեշտ է, որ դիմողը ունենա բարձրագույն իրավաբանական կրթություն, գերազանց իմանա ՀՀ օրենսդրությունը, ունենա վերլուծական մտածողություն և բարձր պատասխանատվություն, գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ և այլն:

Հավելյալ տեղեկությունների համար անցեք հղումով:

Հետաքրքրված անձինք կարող են մինչև հունվարի 15-ը ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը info@nuaca.am էլ. փոստի հասցեին՝ թեմայի տողում նշելով «Իրավաբան»։

29.12.25