Սիրելի՛ ՃՇՀԱՀ նախապատրաստական դասընթացների լրացուցիչ կրթական ծրագրի ուսումնառող,
տեղեկացնում ենք, որ այսուհետ կարող եք օգտվել կրթության ծառայությունների գծով կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքից՝ համաձայն ՀՀ Կառավարության 29.06.2023թ. N 1067-Ն «Սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափերը սահմանելու մասին» որոշման։
Սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է կրթական հաստատությունից պահանջել հաշվարկային փաստաթուղթ, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ։
Եթե սոցիալական ծախսը կատարվում է Ձեր ընտանիքի անդամի համար, սակայն հայտարարատուն Դուք եք, ապա պետք է ներկայացնեք նաև ընտանիքի անդամի անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայությունների համարանիշը, ինչպես նաև ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հիմնավորող փաստաթղթերը (ամուսնու դեպքում` ամուսնության վկայական, ծնողի դեպքում` ծնողի անձը հաստատող փաստաթուղթ և հայտարարատուի ծննդյան վկայական, զավակի դեպքում` ծննդյան վկայական, որդեգրողի, որդեգրվածի դեպքում` որդեգրելու կամ որդեգրվելու համապատասխան հիմքը հաստատող փաստաթուղթ):
Հարցերի դեպքում դիմել ընդունելության և կարիերայի բաժին ( ք. Երևան, Տերյան 105, 2-րդ մասնաշենք, 2125 աշխատասենյակ) կամ զանգահարել 010 58-01-56, 010-303-300 (ներքին համար 9-33)։