(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ ԿՍԿՍՎԻ ՄԱՐՏԻ 14-ԻՆ

Սիրելի համալսարանականներ,  մարտի 14-17-ը ՃՇՀԱՀ ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակներում փորձագիտական այց իրականացնելու նպատակով համալսարան է այցելելու Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) փորձագիտական խումբը:

Փորձագիտական խումբը հանդիպում-քննարկումներ է ունենալու ՃՇՀԱՀ ղեկավար կազմի, վարչական, պրոֆեսորադասախոսական, ուսանողների համակազմի և այլ շահակիցների հետ ռեկտորատի նիստերի դահլիճում ՝ 2023 սենյակ: 

Մարտի 16-ին՝ ժամը 15։20-16։20-ը, նախատեսված է բաց հանդիպում փորձագիտական խմբի հետ:

Համալսարանականները ովքեր ցանկություն ունեն մասնակցելու փորձագիտական խմբի հետ բաց հանդիպմանը, խնդրում ենք նախապես գրանցվել՝ կապ հաստատելով փորձագիտական խմբի համակարգող Վարդուհի Գյուլազյանի հետ՝ ուղակելով նամակ հետևյալ էլ. փոստին հասցեին՝ v.gyulazyan@anqa.am:

Կից ներկայացվում է նաև մարտի 14-17-ն ընկած ժամանակահատվածի այցելությունների ժամանակացույցը:

 

11.03.22