(010) 303-300

ՃՇՀԱՀ-Ը ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է 2025թ. ներքին դրամաշնորհների տրամադրման մրցույթ: Այն նպատակ ունի խրախուսել գիտահետազոտական  աշխատանքները, ինչպես նաև դրանց իրականացմանն ապահովել ուսանողների մասնակցությունը:

Մրցույթին կարող են մասնակցել համալսարանի հիմնական աշխատող   և գիտական աստիճան ունեցող պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները և գիտաշխատողները՝  առնվազն երկու ուսանողի ներգրավմամբ:

Մրցույթին կարող են ներկայացվել նաև  միջամբիոնային  հետազոտությունների հայտեր՝ յուրաքանչյուր ամբիոնից մեկական ղեկավարի և առնվազն մեկ ուսանողի ներգրավմամբ: Նման դեպքերում դրամաշնորհների սահմանված չափի նկատմամբ կիրառվում ՝ 1.5 գործակից:

Խմբերում կարող են ընդգրկվել մագիստրատուրայի և բակալավրիատի չորրորդ կուսի այն ուսանողները, որոնց   միջին որակավորման գնահատականը առնվազն 18 է: Առանձին դեպքերում՝ ֆակուլտետների դեկանների երաշխավմամբ, խմբում կարող են ընդգրկվել նաև բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողներ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2025թ. փետրվարի 1-ը     ՃՇՀԱՀ գիտության վարչություն  ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • Խմբի ղեկավարի դիմումը,
  • Հայտը,
  • Ծրագրի նախահաշիվը՝ մասնակիցների միջև գումարների բաշխման նշումով,
  • Համապատասխան ֆակուլտետի գիտական խորհրդի եզրակացությունը՝ թեմայի արդիականության և կիրառական նշանակության վերաբերյալ,  
  • Մասնակիցների անձնագրերի պատճենները,
  • Թեմայի ղեկավարի՝ վերջին 5 տարում հրատարակած գիտական և գիտամեթոդական աշխատանքների ցանկը,
  • Ուսանողների ՄՈԳ-երի վերաբերյալ տեղեկանքներ՝ տրված համապատասխան ֆակուլտետի դեկանատի կողմից,
  • Տեղեկատվություն հետազոտության արդյունքները մասնագիտական կրթական ծրագրերում ներդնելու հնարավորության վերաբերյալ:

Մրցույթին կարող են ներկայացվել հայտեր հետևյալ թեմատիկ ուղղություններով՝

1) Տեխնիկական գիտություններ,

2) Ճարտարապետություն,

3) Դիզայն,

4) Տնտեսագիտություն (շինարարության ոլորտ),

5)Կառավարում (շինարարության ոլորտ):

2025 թվականին նախատեսված է նաև  առանձին դրամաշնորհի տրամադրում ՃՇՀԱՀ երիտասարդ հետազոտողների միավորմանը՝ միջգիտակարգային  հետազոտություն իրականացնելու համար:

Մրցույթի կազմակերպման կարգին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար դրամաշնորհների տրամադրման մրցույթների կազմակերպման կարգի»:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 303 300 /6-56/ հեռախոսահամարով:

18.12.24