(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ-Ը ԿՓՈԽՀԱՏՈՒՑԻ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ TOEFL-Ի ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱԽՍԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Սիրով տեղեկացնում ենք, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ասպիրանտուրա ընդունվածներին աջակցելու նպատակով, ՃՇՀԱՀ գիտխորհրդի 2024թ. մարտի 19-ի N01-03/24 նիստի արձանագրությամբ, որոշվել է փոխհատուցել ասպիրանտուրա ընդունված սովորողների օտար լեզվի TOEFL-ի սերտիֆիկատի ստացման համար ծախսած միջոցները:

Հարցերի դեպքում կարող եք դիմել Ասպիրանտուրայի և գիտական տեղեկատվության բաժին՝ 2333 աշխատասենյակ,  կամ զանգահարել 010-303-300 (ներքին համար՝ 2-80) հեռախոսահամարով:

29.03.24