Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար» ծրագրի շրջանակում հայտարարում է կրթավճարի մրցույթ՝ ՃՇՀԱՀ բակալավր ընդունված առկա ուսուցմամբ առաջին կուրսեցիների համար: Ծրագիրը նախատեսում է Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կողմից ֆինանսական օգնության տրամադրում` համալսարանի տարեկան կրթավճարի համար, և կրթաթոշակ` գրքերի և գրենական պիտույքների համար:
Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք
«Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար» ծրագրի մրցույթին մասնակցելու կարգը․
Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ՃՇՀԱՀ-ի ուսանողները պետք է 2023թ. հուլիսի 18-ից օգոստոսի 4-ը ներառյալ ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնեն, կամ էլ․ փոստով edik.karapetyan@far.am; mane.khachatryan@far.am; ուղարկեն հետևյալ փաստաթղթերը.
Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի: Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 2 փուլով:
1. Ներկայացված փաստաթղթերի քննում,
2. Հարցազրույց դիմումատուի հետ:
Ծրագրում ուսանողի ընդգրկման որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը օգոստոսի 29-ից 31-ը: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060526660 հեռախոսահամարով: