(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀՈՐԻԶՈՆ ԵՎՐՈՊԱ ԾՐԱԳՐԻ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական հանձնաժողովը, համագործակցելով Գիտական և նորարական գործընկերությանն աջակցման կենտրոնի հետ՝ որպես «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Ազգային կնտակտային անձանց համակարգման գրասենյակ, հրավիրում է Հայաստանի գիտնականներին և նորարարներին մասնակցելու «Հորիզոն Եվրոպա» ծրագրի հայտադիմումների նախապատրաստման թրեյնինգների շարքին, ինչպես նաև եվրոպական փորձագետների կողմից կազմակերպվող հայտադիմումների նախապատրաստման անհատական խորհրդատվական հանդիպումներին:

Հայտադիմումների նախապատրաստման խորհրդատվական հանդիպումների նպատակն է անհատականացված աջակցություն տրամադրել նախագծերի կոնկրետ առաջարկներ ներկայացնողներին:

Սա բացառիկ հնարավորություն է գիտնականների, գիտատար և նորարական ձեռնարկությունների ներկայացուցիչների, երիտասարդ հետազոտողների և ասպիրանտներին համար։

Միջոցառումները տեղի կունենան Երևանում՝ 2024 թ. հունվարի 29-ից փետրվարի 2-ը։

Ցանկացողները կարող են գրանցվել մինչև 2024թ. հունվարի 15-ը։

23.12.23