(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴՆԵՐԸ» ԴԱՍԸՆԹԱՑ

Հարգելի՛ գործընկերներ և ուսանողներ,

Դասընթացի շրջանակներում կմատուցվեն գիտելիքներ` ուղղված միջազգային չափանիշներին համապատասխան հետազոտական աշխատանքի արդյունավետ կազմակերպմանն ու իրականացմանը՝ հետազոտությունների արդյունավետ պլանավորում, հետազոտական հարցերի ձևակերպում, հետազոտական ծրագրի մշակում, հետազոտության ժամանակակից նախագծի ստեղծում /դիզայն/, տեղեկատվության հավաքագրման մեթոդների կիրառում, քանակական և որակական տեղեկատվության մշակում և վերլուծություն (SPSS և MAXQDA ծրագրերի օգնությամբ):

Դասընթացը նախատեսված է երիտասարդ հետազոտեղների՝ մագիստրոսների, ասպիրանտների և հայցորդների համար, ինչպես նաև շարունակական հետազոտություն իրականացնող անձանց համար։

Դասընթացը կմեկնարկի 20.04.2019-ին և կավարտվի 22.06.2019-ին։ Դասընթացն անց է կացվելու Երևանի Վ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում յուրաքանչյուր շաբաթ օր՝ ժամը 10:30-ից 14:30-ը, ինչպես նաև դասընթացի ավարտին տրամադրելու է 4 կրեդիտ։ Ամբողջական դասընթացի մասնակցության վճարը մեկ անձի համար կազմում է 102000 ՀՀ դրամ։

 Դասընթացը վարում է ԵՊՀ սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ, ս.գ.թ. Հարություն Վերմիշյանը:

Ավարտին տրվում է վկայական։ 

 Դասընթացին դիմելու վերջնաժամկետն է՝ ապրիլի 5, 2019:

 Գրանցվել կարող եք հղմամբ՝ https://bit.ly/2TXNRjh :  

25.03.19