ՃՇՀԱՀ-ը հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա հեռակա ուսուցման մագիստրատուրայի ընդունելություն: Մագիստրատուրայի ընդունելությանը կարող են մասնակցել միայն բակալավրի որակավորում ունեցող շրջանավարտները: 1. Հարակից մասնագիտությամբ կամ այլ բուհերի շրջանավարտներն հայտագրվող մասնագիտությամբ մրցույթին մասնակցելու համար տվյալ մասնագիտությունից հանձնում են քննություն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համապատասխան քննական հանձնաժողովում: Մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:
Մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելությունն անցկացվում է մեկ փուլով և կազմակերպվում է վճարովի սկզբունքով:
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են`
Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
ՀՀ կառավարության 2006թ.-ի հուլիսի 27-ի №1183-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) և պետական կրթաթոշակ տալու» կարգին համապատասխան կարգավիճակ ունենալու դեպքում ներկայացնել պահանջվող փաստաթղթերը:
Ընդունելության դիմումներն ընդունվում են ընթացիկ տարվա սեպտեմբերի 9-ից մինչև հոկտեմբերի 11-ը՝ աշխատանքային օրերին՝ ժամը ժամը 09 :00 -17 :00, հետևյալ հասցեում` ք․ Երևան, Տերյան 105, 2-րդ մասնաշենք, 2125 աշխատասենյակ, հեռ.` 010-58-01-56։
Մասնագիտություններին, անվճար և վճարովի տեղերի քանակին, վարձավճարներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Հարգելի՛ դիմորդ, տեղեկացնում ենք, որ ողջ կրթական ծրագրերի քննության օրերը ս/թ-ի հոկտեմբերի 16-ն է: Քննասենյակի և քննության ժամի մասին դիմորդները նախապես կտեղեկացվեն, ինչպես նաև Ձեր կողմից հայտագրված կրթական ծրագրով խումբ չձևավորվելու դեպքում Ձեզ կառաջարկվի ուսումնառությունը շարունակել հարակից կամ այլ կրթական ծրագրով: