(010) 303-300

ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է 2024/2025 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ (անվճար հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտությամբ.

  • ԺԸ.00.01, Ճարտարապետություն- 2 տեղ

Մրցույթին կարող են մասնակցել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող անձինք: Մրցույթն իրականացվում է ըստ մասնագիտական քննությունից ստացած գնահատականի:

Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ ս.թ. օգոստոսի 26-ից սեպտեմբերի 13-ը ներառյալ, մասնագիտությունից քննության հանձնումը` ս.թ. սեպտեմբերի 1724-ը ներառյալ:

Դիմորդը Ասպիրանտուրայի և տեղեկատվության բաժին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում ռեկտորի անունով,
  • բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
  • օտար լեզու (անգլերեն՝ TOEFL iBT կամ IELTS, ֆրանսերեն` TCF կամ գերմաներեն՝ onSET) առարկայի ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),
  • ընտրած մասնագիտությամբ գրախոսվող գիտական ամսագրերում հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում` մասնագիտական ամբիոնի կողմից գրավոր դրական գրախոսականով,
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն և չորս լուսանկար (3 x 4 չափսի),
  • միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներում մասնակցության զեկույցները (առկայության դեպքում),
  • զինվորական գրքույկի պատճենը (բացակայության դեպքում` զորակոչային տեղամասում կցագրման վկայականի պատճենը):

Դիմորդը ներկայացնում է նաև անձնագիրը և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի բնօրինակը:

Եվրոպական միության Էրազմուս+ ծրագրի «Հայաստանում և Ղրղզստանում աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետբուհական միջառար­կայական կրթական ծրագրերի մշակում և հետազոտական կապերի ուժեղացում» (GEOTAC) նախագծի շրջանակներում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը ԵՊՀ-ի և ՀԱԱՀ-ի հետ նախատեսում է իրականացնել համատեղ հետբուհական փորձնական կրթական ծրագիր «Ե.23.06 Գեոդեզիա, ներառյալ քարտեզա­գրություն և կադաստր», և «ԻԴ․03․01 Աշխարհագրություն» մասնա­գիտու­թյուններով:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՃՇՀԱՀ-ի ասպիրանտուրայի և տեղեկատվության  բաժին հետևյալ հասցեով` Տերյան 105, թիվ 2 մասնաշենք,
 2333 սենյակ, հեռ.
(010) 303-300:

19.08.24