(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ՀԱՋՈՂԱԿ ԱՆՁԻ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԲԱՑ ԴԱՍ

Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնը  Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի հետ միասին կազմակերպում է «Հաջողակ անձի մտածելակերպով ուսանողներ» խորագրով բաց դաս, որտեղ կունենանք քննարկում «Ազգային հարստությունը կրթօջախներն են, ոչ թե ընդերքը» թեմայով:
Բաց դասի ժամանակ կքննարկենք հետևյալ հարցերը.         

1. Գոյատևման և վերարտադրման պահանջմունք. սոցիալական դիրք և հարստություն:
2. Առաքելությունից մինչև ճակատագիր:
3. Բնական ռեսուրսները սպառվում են, գիտելիքն ու փորձը` բազմապատկվում:
4. Կրթօջախը սպառողից արժեք ստեղծողի վերածվելու հարթակ:
5. Արժեք ստեղծելը որպես նախասիրությունների և հմտությունների զուգորդում:
6. Կարգապահությունը նպատակներին հասնելու միակ կամուրջ:
7. Վաստակելու երեք կարգավիճակ. աշխատող, ձեռնարկատեր, ներդրող:
8. Գործատու, թե՞ Հնարատու. ստեղծեք ձեր մասնաբաժինը ընկերությունում:
9. Մեր պատմությունը. հիմնադրում, կառուցվածք, կադրային առաջխաղացում:
10. Հարց ու պատասխան:

Բանախոսը Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի հիմնադիր նախագահ, տնտեսագիտության թեկնածու Վահագն Համբարձումյանն է, ով ունի ոլորտի շուրջ 20 տարվա փորձ: Վահագն Համբարձումյանը որակավորված աուդիտոր է, հանդիսանում է Հայաստանի փորձագետ հաշվապահների և աուդիտորների պալատի խորհրդի անդամ:
 Մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով, կամ մոտենալ էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոն:

Սիրով սպասում ենք Ձեզ հոկտեմբերի 7-ին, ժամը 15:00-ին 2021 լսարանում:

05.10.21