(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԵՏ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը շարունակում է հանդիպումների շարքը մշակութային, հասարակական, գիտական ոլորտների գործիչների հետ:

Հաջորդ հանդիպումը կկայանա գրականագետ, գրող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի հետ մայիսի 7-ին, ուրբաթ, ժամը 12:00, 2025 լսարանում /ճարտարապետների արվեստանոց/: Մուտքն ազատ է:

Կարո Վարդանյանը հեղինակել է 9 գիրք, նաև գիտական, հրապարակախոսական բազմաթիվ հոդվածներ, հատուկ նշենք Զորավար Անդրանիկին վերաբերող բազմաթիվ աշխատություններ, նաև տասնյակ երգերի տեքստերի (ԳԱԱ օրհներգի տեքստը, Գյումրու «Վերածնունդ» ամենամյա փառատոնի օրհներգի տեքստը և այլն) հեղինակ: «Հատուցման տասներեք ղողանջ» և «Պայթյուններ Թուրքիայում և … ոչ միայն. ASALA-ն ներսից» գրքերում պարունակում են Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի՝ ASALA-ի գործունեությանն առնչվող բացառիկ մանրամասներ:

Հաջորդ հանդիպումների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի լրացուցիչ:

05.05.21