(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԳԻՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեն, Բելառուսի Հանրապետության Գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի հետ համատեղ, հայտարարում է կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված համատեղ գիտական ծրագրերի աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ – ԲՀ ԳՏՊԿ — 2021» մրցույթ:

Մրցույթին մասնակցելու հայտը ներկայացվում է Գիտության կոմիտեի՝ մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման առցանց համակարգի միջոցով (grants.scs.am): Վերջնաժամկետն է՝ 2021 թ-ի փետրվարի 26-ը, ժամը՝ 18:00-ն:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Գիտության կոմիտեի գիտության քաղաքականության վարչության գիտական մշակումների պատվերի ձևավորման և ինովացիոն ծրագրերի բաժնից՝ զանգահարելով 010 21-01-40 (105) կամ 099 20-20-99:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ՃՇՀԱՀ Գիտական քաղաքականության վարչություն` 010 58-05-41 հեռախոսահամարով: Էլ․փոստ՝ scientificpolicy@nuaca.am

 

 

18.01.21