ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ—ը կազմակերպում է Կոմիտեի մասնագետների և աշխատողների, ինչպես նաև համակարգում չաշխատող անձանց վերապատրաստման, մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացներ։
Դասընթացները տևելու են 4 շաբաթ, անցնելու են ՊՈԱԿ—ի ուսումնամեթոդական կենտրոնում (Երևան, Կոմիտասի պող., 35/2 շենք). աշխատանքային օրերին՝ժամը 18։30-ից 20։30-ը, շաբաթ օրը՝ 12։00-ից 16։00-ն։ Նախատեսված են 42 ժամ տեսական դասընթացներ և 15 ժամ գործնական աշխատանք ( որից 24 ժամը՝ անշարժ գույքի գրանցման ոլորտ, 8 ժամը՝ հողաշինարարության և հաշվառման ոլորտ, 6 ժամը՝ գեոդեզիայի և քարտեզագրման ոլորտ, 4 ժամը՝ անշարժ գույքի գնահատման ոլորտ)։
Համակարգում չաշխատող ֆիզիկական անձանց վճարումը դասընթացի համար 50 հազար դրամ է (ԱԱՀ—ը՝ ներառյալ), իրավաբանական անձանց վճարումը՝ 100 հազար դրամ (ԱԱՀ—ը՝ ներառյալ)։
Թեմաներն են՝
- գույքի նկատմամբ իրավունքների պետական գրացման իրավական հիմքեր
- պետական գրանցման վարույթը և տեղեկատվության տրամադրում,
- պետական գրանցման առաձնահատկություննեը,
- պայմանագրերի կողմերի ստորագրությունների իսկության ճանաչում,
- պետական գրանցման համակարգի ֆինանսավորում, պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման ծառայության վճարովիություն և կատարման ժամկետներ,
- պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգ,
- ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջներ,
- կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների դասակարգում և ուղղում,
- ժամանակակից արբանյակային տեխնոլոգիաներով իրական ժամանակում գործող ռեֆերենց դիրքորոշման կայանների օգտագործման աշխատանքային սկզբունքներ,
- տեղագրական և կադաստրային հատակագծերում և քարտեզներում օգտագործվող կոորդինատային համակարգեր,
- անշարժ գույքի կադաստրային գնահատման օրենսդրություն, կադաստրային գնահատման ընթացակարգեր,
- ARPIS էլեկտրոնային համակարգում անշարժ գույքի ռեգիստրերի կողմից իրականացվող գործառույթների (մուտքագրումների, տվյալների լրացման, գործարքների ընտրության և այլն) մեթոդական ցուցումներ։
Դասընթացներին մասնակցել ցանկացողները պետք է դիմեն ՊՈԱԿ—ի ընդհանուր բաժին. հեռ՝ 010 — 54 01 66։