(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի երիտասարդներ Կարիերայի կենտրոնի, «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության և «ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիայի համագործակցությունը շարունակվում է:

Նոյեմբերի 28-ին և 29-ին, ժամը 15:00-19:00-ն ՃՇՀԱՀ-ի ռեկտորատի նիստերի դահլիճում տեղի կունենա «Երիտասարդների Զարգացում» ծրագրի հերթական մասը «ԲԻԶՆԵՍ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» թեմայով: Այն ուղղված է ուսանողների և շրջանավարտների բիզնես հմտությունների զարգացմանը:

Դասընթացի շրջանակներում կքնննարկվեն հետևյալ հարցերը՝

  • • Նախագծերի կառավարում
    • Ժամանակի կառավարում
    • Ֆինանսներ
    • Բանակցությունների հմտություններ
    • Բիզնես պլան
    • Վաճառքի հմտություններ

Բիզնես հմտություններ դասընթացին կարող են մասնակցել ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐ ունեցող 18-30 տարեկան երիտասարդներ։
Դասընթացից հետո կենսունակ բիզնես գաղափար ունեցողները հնարավորություն կունենան մասնակցելու «ARMENIA STARTUPCUP » մրցույթին։ Հաղթողները կներկայացնեն իրենց բիզնես գաղափարը ֆինանսավորող ժյուրիի անդամներին։
Գրանցման լինկը՝
https://docs.google.com/forms/d/1UIIpJlLP35oNcFEXOZiYFGn6c1EmCDI4-BJu6LnUCss/viewform?fbclid=IwAR2j8i6ykcb3W_1CJdWKiWoYVhNhjLgNH53GlRQU94bItzOuEkNNJQ7f9-o&edit_requested=truee 
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՃՇՀԱՀ Կարիերայի կենտրոն կամ զանգահարել 010-58-01-56 հեռախոսահամարին:

05.11.18