«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար
«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ Համալսարան) ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝
ա) առնվազն հինգ տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ,
բ) գիտական աստիճան:
Համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ա) դիմում համալսարանի հոգաբարձուների խորհրդին (դիմումի օրինակելի ձև),
բ) ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն,
գ) երկու լուսանկար 3×4 չափի,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի լուսապատճեն, գիտական աստիճանը հավաստող վկայականի լուսապատճեն և առնվազն 5 (հինգ) տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժը հավաստող փաստաթղթեր,
զ) աշխատանքային գրքույկի լուսապատճեն կամ տեղեկանք աշխատանքի վայրից,
է) հավակնորդի գործունեության ծրագիր՝ ստորագրված փակ փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո (մրցույթի անցկացման օրը հավակնորդը պետք է ապահովի գործունեության ծրագրի սահիկաշարի էլելկտրոնային տարբերակի առկայությունը):
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերի փաթեթները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2024 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2025 թվականի հունվարի 20-ը ներառյալ, ժամը՝ 10:00-ից 13:00-ն (աշխատանքային օրերին), ք. Երևան Տերյան 105, 2-րդ մասնաշենք (ձախ մուտք), № 2305 սենյակ, հեռախոս՝ 010-58-72-84:
Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 31-ին ժամը 17:00 -ին, համալսարանի № 2129 սենյակում: