(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամը հայտարարում է բաց մրցույթ համալսարանի հետևյալ պաշտոնները զբաղեցնելու համար՝

  1. Շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի վարիչ,
  2. Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ:

«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի վարիչի ու էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչի պաշտոնների մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության գործունակ այն քաղաքացիները, ովքեր ունեն՝

  • գիտությունների դոկտորի կամ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,
  • պրոֆեսորի կամ դոցենտի գիտական կոչում,
  • տվյալ բնագավառում գիտամանկավարժական կամ ղեկավար պաշտոն զբաղեցնելու ոչ պակաս քան 5 տարվա ստաժ,
  • վերջին 5 տարիների ընթացքում հրատարակված առնվազն 3 գիտական կամ ուսումնամեթոդական աշխատանք:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • գրավոր դիմում (համալսարանի ռեկտորի անունով),
  • երկու լուսանկար 3×4 չափսի,
  • տեղեկանք վերջին աշխատանքի վայրից,
  • ինքնակենսագրություն,
  • բարձրագույն կրթության դիպլոմի լուսապատճենը,
  • գիտական աստիճանը և գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ,
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
  • անձնագրի լուսապատճենը,
  • բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),
  • զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2022թ. նոյեմբերի 2-ից մինչև 2022թ. դեկտեմբերի 1-ը ներառյալ, ժամը 10-ից 13-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ընդհանուր բաժին:

Հասցեն՝ Տերյան 105, 2-րդ մասնաշենք, հեռախոս՝ 010-58-72-84:

02.11.22