ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է 2021/2022 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ (անվճար և վճարովի հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելություն
Անվճար հիմունքներով առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի տեղերի բաշխվածությունն ըստ մասնագիտությունների՝
Ե.23.01 |
Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ, շինարարական նյութեր և շինարարական մեխանիկա |
2 տեղ |
Ե.23.03 |
Շենքերի և կառույցների ճարտարագիտական (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում |
1 տեղ |
Ե.23.06 |
Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր |
1 տեղ |
ԺԸ.00.01 |
Ճարտարապետություն |
1 տեղ |
ԺԸ.00.01 |
Ճարտարապետություն (Արցախի Հանրապետություն) |
1 տեղ
|
Վճարովի հիմունքներով առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի տեղերի բաշխվածությունն ըստ մասնագիտությունների՝
Ե.23.01 |
Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ, շինարարական նյութեր և շինարարական մեխանիկա |
1 տեղ |
Ե.23.02 |
Քաղաքացիական, արդյունաբերական, հիդրոտեխնիկական, տրանսպորտային և ստորգետնյա շինարարություն |
1 տեղ |
Ե.23.03 |
Շենքերի և կառույցների ճարտարագիտական (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում |
1 տեղ |
Ե.23.06 |
Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր |
1 տեղ |
ԺԸ.00.01 |
Ճարտարապետություն |
1 տեղ |
Մրցույթին կարող են մասնակցել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող անձինք, ովքեր հանձնել են «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաներից տարբերակված ստուգարքներ, հաղթահարելով հետևյալ անցումային շեմերը.
Դիմորդները մասնագիտական քննությանը մասնակցելու համար ներկայացնում են ընտրած մասնագիտությամբ գրախոսվող գիտական ամսագրերում հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում` մասնագիտական ամբիոնի կողմից գրավոր դրական գրախոսականով:
Դիմորդները հանձնում են ընդունելության քննություն մասնագիտական առարկայից, որը գնահատվում է 20 (քսան) միավորանոց սանդղակով: Քննությունը համարվում է հանձնված, եթե դիմորդը ստացել է առնվազն 13 (տասներեք) միավոր:
Մրցույթն իրականացվում է ըստ մասնագիտական քննությունից ստացած գնահատականի: Հավասար գնահատականների դեպքում հաշվի են առնվում հետևյալ ցուցանիշներն ըստ հերթականության`
Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ ս.թ. մայիսի 31-ից հունիսի 28-ը ներառյալ, մասնագիտությունից քննության հանձնումը` ս.թ. հուլիսի 2-ից 7-ը ներառյալ:
Դիմորդները Կրթության երրորդ մակարդակի բաժին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
Դիմորդը ներկայացնում է նաև անձնագիրը և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի բնօրինակը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՃՇՀԱՀ-ի կրթության երրորդ մակարդակի բաժին հետևյալ հասցեով` Տերյան 105, թիվ 2 մասնաշենք, 2222 սենյակ, հեռ. (010) 54-74-12: