(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Հայտարարություն

Սիրելի դիմորդնե՜ր.
Վաղվանից մեկնարկում է ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ընդունելության քննությունները։
Ընդունող հանձնաժողովը Ձեզ տրամադրելու է միայն կնիքված A3 ֆորմատի գծագրական և սևագիր թղթեր։
Դուք Ձեզ հետ պետք է ունենաք՝
 Անձնագրի և ծննդականի բնօրինակները, (առանց դրանց քննությանը մասնակցել չեք կարող)։
 Ձեզ ուղարկված քննաթերթիկը։
 Բոլոր նկարչական և գծագրական անհրաժեշտ պարագաները՝ բացի թղթից։
 Կապույտ գրիչ

Եվ վերջում, հիշեք հայտնի ֆիլմից թևավոր դարձած խոսքը՝ «Քննությունը միշտ տոն է», և եկե՛ք համալսարան հաղթական տրամադրությամբ, ժպիտով ու լավատեսությամբ։😊😉
Մենք Ձեզ հաջողություն ենք մաղթում՝ բոլորիդ սեպտեմբերից մեր համալսարանում, որպես ուսանող տեսնելու մե՜ծ ցանկությամբ։

 

30.06.20