(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Հայտարարություն

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բակալավրիատ ընդունված առկա ուսուցմամբ առաջին կուրսեցիների համար Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար» ծրագրի շրջանակում հայտարարում է կրթավճարի մրցույթ: 

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր 

ա) ընդունվել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի՝ ճարտարապետության, դիզայնի, արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետների առկա ուսուցմամբ առաջին կուրս, 

բ) ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական և ԲՈՒՀ-ի քննությունները հանձնել են գերազանց կամ լավ գնահատականներով, գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են: 

  «Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար»  ծրագրի մրցույթին մասնակցելու կարգը․                              

Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ՃՇՀԱՀ-ի ուսանողները պետք է 2020թ.  օգոստոսի 1-ից 15-ը ներառյալ ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնեն, կամ էլ․ փոստով edik.karapetyan@far.am, mane.khachatryan@far.am ուղարկեն հետևյալ փաստաթղթերը. 

 

  • Դիմում  (ձևը կարող եք ստանալ նաև դիմելով վերոհիշհալ հասցեներով կամ ՀՕՖ-ի ֆեյսբուքյան էջին facebook/ Farusa (Fund for Armenian relief)  
  • Անձնագրի պատճեն, 
  • 1 լուսանկար (3×4 սմ չափսի), 
  • միջնակարգ կրթության վկայականի պատճեն,  
  • ԲՈՒՀ ընդունվելու մասին հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված ցուցակի պատճեն, 
  • միասնական և բուհում հանձնած քննությունների գնահատականների մասին տեղեկանք, 
  • ընտանիքի անապահովության միավորի մասին տեղեկանք (առկայության դեպքում), 
  • տեղեկանք ծնողների աշխատավայրից՝ նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ։ Եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճեն՝ պարզաբանումով ներկա զբաղվածության կամ չաշխատելու պատճառի մասին։ 
  • հակիրճ ինքնակենսագրություն՝ նշելով, թե ինչու եք դիմել տվյալ ծրագրին: 

 

Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի: 

Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 2 փուլով: 

  1. Ներկայացված փաստաթղթերի քննում, 
  2. Առցանց հարցազրույցի անցկացում դիմումատուի և ընտանիքի անդամների ներկայությամբ: 

Ծրագրում ուսանողի ընդգրկման որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը օգոստոսի 24-ից 31ը :  

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել   060526660 հեռախոսահամարով: 

 

11.06.20