ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 2019-2020 ՈԻՍ․ ՏԱՐՎԱ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Հալաջիան կրթավճար» ծրագրի շրջանակներում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մագիստրատուրայի առաջին կուրսեցիների համար հայտարարում է կրթավճարի մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր
ա) ընդունվել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի՝ ճարտարապետության կամ շինարարության ֆակուլտետների մագիստրատուրայի առաջին կուրս,
բ) ունեցել են բարձր առաջադիմություն բակալավրի ծրագրով սովորելու տարիներին,
գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են,
դ) պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 2 տարի ապրել և աշխատել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում,
«Հալաջիան կրթավճար» ծրագրի մրցույթին մասնակցելու կարգը․
Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ՃՇՀԱՀ-ի ուսանողները պետք է 2019թ. հուլիսի 15-ից սեպտեմբերի 1-ը ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ (ք. Երևան, Մովսես Խորենացի 22) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև տեղեկանքներ բնակության վայրից, համայնքի սոցիալական ծառայությունից և այլն:
Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի:
Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 3 փուլով:
Ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 060526660 հեռախոսահամարով:
ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ