2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է 2020/2021 ուսումնական տարվա առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտություններով.
Ե.23.01 |
Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ, շինարարական նյութեր և շինարարական մեխանիկա |
1 տեղ |
Ե.23.06 |
Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր |
1 տեղ |
ԺԸ.00.01 |
Ճարտարապետություն և ճարտարապետական դիզայն |
2 տեղ |
Մրցույթին կարող են մասնակցել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող անձինք:
Դիմորդները մասնագիտական քննությանը մասնակցելու համար ներկայացնում են ընտրած մասնագիտությամբ գրախոսվող գիտական ամսագրերում հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում` մասնագիտական ամբիոնի կողմից գրավոր դրական գրախոսականով:
Դիմորդները հանձնում են ընդունելության քննություն մասնագիտական առարկայից (հարցատոմսերով), որը գնահատվում է 20 (քսան) միավորանոց սանդղակով: Քննությունը համարվում է հանձնված, եթե դիմորդը ստացել է առնվազն 13 (տասներեք) միավոր: ԺԸ.00.01 — ՛՛Ճարտարապետություն և ճարտարապետական դիզայն՛՛ մասնագիտությամբ դիմորդները պետք է հանձնեն նաև կլաուզուրա:
Մրցույթն իրականացվում է ըստ մասնագիտական քննությունից ստացած գնահատականի: Հավասար գնահատականների դեպքում հաշվի են առնվում հետևյալ ցուցանիշներն ըստ հերթականության`
Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերի ընդունումը կատարվելու է հայտարարության հրապարակման օրվանից մինչև ս.թ. հունիսի 24-ը ներառյալ, իսկ մասնագիտությունից քննության հանձնումը` ս.թ. հունիսի 25-ից 30-ը ներառյալ:
Դիմորդներն կրթության երրորդ մակարդակի բաժին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
այս տարվա շրջանավարտ–դիմորդները մագիստրոսի աստիճանի դիպլոմի փոխարեն կարող են ներկայացնել համապատասխան տեղեկանք բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճանի մասին,
(3 x 4 չափսի),
Դիմորդը ներկայացնում է նաև անձնագիրը և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի բնօրինակը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՃՇՀԱՀ-ի կրթության երրորդ մակարդակի բաժին հետևյալ հասցեով` Տերյան 105, թիվ 2 մասնաշենք, 2222 սենյակ, հեռ. (010) 54-74-12,
+374 94 20 68 36:
Կրթության երրորդ մակարդակի բաժին