(010) 303-300

ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ «ԿՐԻՊՏՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ․ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ՞, ՖԻՆԱ՞ՆՍ, ԹԵ՞ ՄԻՏՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՍԵՄԻՆԱՐ

Սիրելի՛ ուսանողներ,  տեղեկացնում ենք, որ Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի նախաձեռնությամբ ՃՇՀԱՀ-ում կիրականացվի կրիպտոարդյունաբերության վերաբերյալ սեմինար։

Հանդիպման նպատակն է ուսանողների մոտ ձևավորել իրատեսական պատկերացում կրիպտոարդյունաբերության վերաբերյալ՝ առանց տեխնիկական ծանրաբեռնվածության և առանց «արագ հարստանալու» միֆերի տարածման։

Սեմինարի ընթացքում կներկայացվեն կրիպտոարդյունաբերության հիմնական ուղղությունները՝ բլոկչեյն, կրիպտոարժույթներ, DeFi, Web3, NFT-ներ և շուկաների ձևավորման մեխանիզմներ, պարզ, հասկանալի և կիրառական օրինակներով։

Քննարկվող հիմնական թեմաներն են՝

  • Ինչպե՞ս է աշխատում բլոկչեյն տեխնոլոգիան:
  • Ինչո՞ւ են ստեղծվել կրիպտոարժույթները և ի՞նչ խնդիրներ են լուծում:
  • Ի՞նչ են իրականում Web3-ը, DeFi-ն և NFT-ները:
  • Ինչպե՞ս են ձևավորվում շուկայի գները և ի՞նչ ռիսկեր կան ոլորտում:

Սեմինարը կվարի Ավետիք Թամեյանը: Վերջինս ունի կրիպտոարժույթների և թվային ակտիվների ոլորտում ավելի քան 2 տարվա մասնագիտական փորձ ունեցող:

Սեմինարը կկայանա մարտի 6-ին ժամը 14:15-ին, ՃՇՀԱՀ-ի առաջին հարկի նիստերի դահլիճում (2129 լսարան)։

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով:

25.02.26