(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ

2021թ-ի ապրիլի 3-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կանցկացվի Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը, որի ընթացքում դպրոցահասակ երիտասարդները կամ խմբերը կներկայացնեն իրենց կողմից իրականացված գիտական աշխատանքները և մասնագիտական ժյուրիի կողմից գնահատականի կարժանանան:

Աշխատանքների ներկայացումից զատ, նախատեսվում է գիտափորձերի ցուցադրություն՝ «Yerevan young minds» նախաձեռնության և ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողների կողմից, ինչպես նաև հայ գիտնականների դասախոսություններ` վիրուսաբանության, ռոբոտաշինության և այլ արդիական թեմաներով:

01.03.21