ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Դիջիթեյն տեխնոլոգիական ընկերությունը 2023 թվականին իր Սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում սահմանել է կրթաթոշակներ Դիջիթեյնում աշխատած այն գործընկերների անունով, ովքեր զոհվել են 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից ընկերությունում աշխատել է շինարարության ֆակուլտետի ուսանող Արման Անդրեասյանը, ում անունով սահմանվել է միանվագ կրթաթոշակ 250.000 դրամի չափով:
Մրցույթին կարող են մասնակցել ՃՇՀԱՀ շինարարության ֆակուլտետի 2023-2024 ուսումնական տարվա բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման 2-5-րդ կուրսերի, մագիստրատուրայի առկա ուսուցման 1-ին և 2-րդ, հեռակա ուսուցման 2-րդ կուրսերի ուսանողները, որոնք ունեն ՄՈԳ-ի 16 և ավելի միավոր, ինչպես նաև համապատասխանություն ներքոնշյալ կարգավիճակներից առնվազն 1-ին.
Դիմումները կարող եք ներկայացնել մինչև սեպտեմբերի 20-ը առցանց հարթակի միջոցով, ինչպես նաև թղթային տարբերակով ՃՇՀԱՀ շինարարության ֆակուլտետի դեկանատ: