(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՆԱՆՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՄԱՄԲ

Հրայր Հովնանյան ընտանեկան հիմնադրամը ներկայացնել է իր անհատական դրամաշնորհների (Fellowships) ծրագիրը։

Ծրագրի շրջանակներում Հիմնադրամը հովանովորում է այն ուսանողներին, որոնք միջազգային տարատեսակ հեղինակավոր հարթակներում ներկայացնում են Հայաստանը՝ իրենց աշխատանքների կամ տաղանդների միջոցով։ Հարթակները կարող են ներառել մասնագիտական համաժողովներ, գիտաժողովներ, միջազգային մրցույթներ, փառատոներ, ցուցահանդեսներ և ավելին։

Սա գերազանց հնարավորություն է ուսանողների և շրջանավարտների համար՝ ներկայանալու միջազգային հարթակներում, իրականացնելու փորձի փոխանակում և հաստատելու որակյալ կապեր։

Ծրագիրը նախատեսում է ֆինանսավորել միջազգային հարթակում ներկայանալու համար անհրաժեշտ հետևյալ ծախսերը՝

  • Մասնակցության վճարը
  • Ավիատոմսը
  • Հյուրանոցը
  • Սնունդը և տեղի տրանսպորտը

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Դիմումի ձևը  և անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ուղարկել info@hovnanianfoundation.org էլ․ հասցեին։ Վերջնաժամկետներ չկան, ծրագիրը գործում է ողջ տարվա ընթացքում։

 Նախորդ դրամաշնորհառուներին կարող եք ծանոթանալ ստորև.

  • Դաշնակահար Զարուհի Քարամիջյանը ներկայացավ Նյու Յորքի «Քարնեգի Հոլ» համերգասրահում, մանրամասն՝ այստեղ։
  • «ՕնՕֆֆ» անիմացիոն ստուդիայի երկու տաղանդավոր անդամներ Լուսինեն և Գոռը մասնակցեցին անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնին Ֆրանսիայի Անսի քաղաքում՝ ներկայանալով հայկական տաղավարում, մանրամասն՝ այստեղ։

 

06.12.23