ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2021-2022 թթ. նոր ուսումանական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, որոնք սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով` https://aef.am/university/:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա վճարովի համակարգում 2021 թ․ սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում` և՛ մագիստրոսներ, և՛ ասպիրանտներ:
Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն 15; 7; 3,2 կամ 75 միավոր է։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2021 թ․ ապրիլի 6-ից մինչև մայիսի 16-ը լրացնել կրթաթոշակի հայտը: Այս տարի հայտադիմումները ընդունվում են առցանց տարբերակով․ անհրաժեշտ է մուտք գործել կայքէջ՝ [aef.am]aef.am, և լրացնել առցանց հայտը՝ https://apply.aef.am/։
Հարցերի և մանրամասների համար կարող եք գրել aef@aef.am էլ. հասցեին կամ զանգահարել (+374) 11 53 14 85 հեռախոսահամարով: Դիմորդը անձամբ պետք է զանգի կամ մոտենա գրասենյակ: