(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿԼԻՄԱՏԻԿ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԻԶԱՅՆԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

Jaga ընկերությունը Թերմոռոս Արմենիայի հետ համատեղ հայտարարում է կլիմատիկ սարքավորման լավագույն դիզայնի բաց մրցույթ, որին կարող են մասնակցել դիզայնի և ճարտարապետության ոլորտում գործող կազմակերպություններ, անհատ մասնագետներ և ուսանողներ։

Մրցույթն անցկացվում է 3 անվանակարգերով։ Յուրաքանչյուր անվանակարգում լավագույնը ճանաչված աշխատանքների հեղինակներին կսպասի եռօրյա ճամփորդություն դեպի Բելգիա, որը կներառի ավիաթռիչք, գիշերակաց բարձրակարգ հյուրանոցում, հեծանվային շրջագայություն, այցելություն տեսարժան վայրեր և բազմաթիվ այլ միջոցառումներ:

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել www.jaga.am կայքում, որից հետո մասնակցի էլ․ փոստին կուղարկվի անհատական նույնականացման կոդը և Մասնակցի ուղեցույցի ներբեռնման հղումը։ Գրանցման ժամանակ մասնակիցները կարող են ընտրել այն անվանակարգերը որոնցում ցանկանում են ներկայացնել աշխատանքներ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 04.09.2023թ․։

Մասնակիցները contest@jaga.am հասցեով ուղարկում են Մասնակցի ուղեցույցում նշված ձևաչափին համապատասխան իրականացված աշխատանքների էլեկտրոնային տարբերակները (մանրակերտի առկայության դեպքում նաև լուսանկարները)։ Այնուհետև Ժյուրիի կողմից անցկացվում է նախընտրական փուլ, որի արդյունքում ընտրված աշխատանքների հեղինակները 08.09.2023թ․ ստանում են եզրափակիչ փուլ անցնելու մասին ծանուցում։

Եզրափակիչ փուլ անցած աշխատանքների հեղինակները պատրաստում են տպագրված նյութեր, մանրակերտեր և ըստ անհրաժեշտության այլ ցուցադրական նյութեր։ Եզրափակիչ փուլի լավագույն աշխատանքների ընտրություն հանդիսավոր արարողությունը կանցկացվի 16.09.2023թ․ Սյունիքի մարզում` «Տաթևի դարպասներ» ճոպանուղու տարածքում։

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են նաև Դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը, Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Արմեն  Շատվորյանը և  Ջերմագազամատակարարման և օդափոխության ամբիոնի վարիչ՝ Աննա Քարամյանը:

Մրցույթի անվանակարգերն են՝

RESPECT NATURE — Նախագծե՛ք բազմաֆունկցիոնալ կլիմայական սարքավորում ջեռուցման, հովացման և մաքուր օդի մատակարարման համար, որի համար կպահանջվեն ավելի քիչ նյութեր արտադրության մեջ և ավելի շատ տեխնոլոգիաներ՝ էներգաարդյունավետությունն ապահովելու համար: Օգտագործված նյութերը պետք է լինեն կայուն և էկոլոգիապես մաքուր: Նախագծման համար որպես հիմք կարող են ծառայել «JAGA» սարքավորումների իրական մոդելները (տեխնիկական գծագրերը ներառված են Մասնակցի ուղեցույցում):

DREAM A FUTURE — Պատկերացրե՛ք, որ նախկինում կլիմայական սարքավորումներ չեն եղել, և Դուք առաջինն եք, ով ստեղծում է այն։ Պարզապես սկսե՛ք սպիտակ թղթից: Չկան կանոններ և սահմանափակումներ՝ Ձեր տեսլականն արտահայտելու և ապագա կլիմայական սարքավորումների հայեցակարգը ստեղծելու համար:

AWAKE THE ARTIST — Ստեղծե՛ք նոր, թարմ և գրավիչ դիզայն «BRIZA 22»-ի համար, որը «JAGA» ապրանքաշարի ամենահայտնի մոդելներից է: Դուք ազատ եք ընտրել ցանկացած ձև-գործոն, նյութեր և տեխնոլոգիական նորարարություններ, որոնք կարող են օգտագործվել որպես ծածկույթ սարքավորման առկա ֆունկցիոնալ ներքին հատվածի համար (տեխնիկական գծագրերը ներառված են Մասնակցի ուղեցույցում):

Մրցույթի մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ զանգահարելով +374 11 225 555 հեռախոսահամարով կամ այցելելով www.jaga.am կայք էջ:

10.07.23