(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ԿԱՐՊԵՏ, ՈՐԸ ՄԻՋԱՎԱՅՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ

ՃՇՀԱՀ Նորարարության և ձեռներեցության աջակցման  կենտրոնը Karpet Design and Architechts ընկերության հետ համատեղ կազմակերպում է  «Կարպետ, որը միջավայր է ստեղծում» թեմայով վարպետության դաս:

Վարպետության դասի ընթացքում քննարկվելու են՝

  • Karpet Design and Architechts-ի ստեղծումը և հաջողությունը՝ որպես մոտիվացիա
  • Ինտերիեր դիզայնի և ճարտարապետության աշխատանքի փուլային ներկայացումը
  • Ինտերիեր դիզայնի և ճարտարապետության բացերը,
  • Նորագույն տեխնոլոգիաների դերը ինտերիեր դիզայնի և ճարտարապետության մեջ

Վարպետության դասը տեղի կունենա մայիսի 19-ին, ժամը 15:00-ին 2-րդ մասնաշենքի թիվ 2021 լսարանում:

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով:

 

16.05.22