Սիրելի՛ համալսարանականներ, սիրով տեղեկացնում ենք, որ Լիտվայի «Կրթական փոխանակումների աջակցության հիմնադրամ»-ը մեկնարկել է 2026 թվականի լիտվերենի և մշակույթի ձմեռային դասընթացներին մասնակցության դիմումների ընդունման փուլը (https://studyin.lt/learn-lithuanian/ )։
Դասընթացների տևողությունը 1 ամիս է՝ 2026թ. հունվարի 5-ից մինչև փետրվարի 3-ը։
Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել դասընթացները կազմակերպող բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել state.scholarships@smpf.lt էլ․հասցեով։