ԵՄ ֆինանսավորմամբ, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD) Կամպուս Ֆրանսի (Campus France) հետ համագործակցությամբ հայտարարում են մրցույթ: Մրցույթը իրականացվում է EU4Dialogue mobility programme միջազգային շարժունության ծրագրով՝ Ֆրանսիայի Լումիեր-Լիոն 2 համալսարանի մագիստրատուրայիում մեկ կիսամյակ ուսումնառության համար:
Մրցույթի ուղղություներն են՝
- Մագիստրոս 1 և 2 Արվեստի պատմություն (Արվեստի պատմություն-Ժառանգություն-Ճարտարապետություն-Գլոբալիզացիա)
- Մագիստրոս 1 և 2 Պատմություն (Պատմություն -Ժամանակակից հասարակությունների ձևավորում)
- Մագիստրոս 1 և 2 Պատմություն (Պատմություն -Ռենեսանսից մինչև հեղափոխություններ)
- Մագիստրոս 1 և 2 Պատմություն (Պատմություն-Պատմություն, ՄեդիաՄագիստրոս 1 և 2 Տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաներ (Քաղաքաշինություն, փորձաքննություն )
- Բակալավր (Մշակութային ժառանգության համակարգող, դիզայներ
Մրցույթին կարող են դիմել Հարավային Կովկասի երկրների և Մոլդովայի քաղաքացիություն ունեցող անձինք, մագիստրատուրա ընդունված, սովորող, կամ մագիստրոսի աստիճան ունեցող անձինք և Ֆրանսիայում շարժունության ծրագրի ընթացքում այլ կրթաթոշակ չստացած անձինք:
Անհրաժեշտ է հետևյալ փաստաթղթերի ցանկը՝
- Տեղեկանք դիմորդի բուհից, որտեղ նշվում է ուսանողի մագիստրատուրայում ուսումնառելու, կամ մագիստրոսի մակարդակի (կուրս) առկայության, կամ մագիստրատուրան ավարտելու հաստատման պատճենը:
- Դիմում (տես հավելվածը)
- Ինքնակենսագրություն և մոտիվացիոն նամակ (ցանկալի է անգլերենով կամ ֆրանսերենով, կամ ռուսերենով)
- Անձնագրի պատճենը:
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը՝ մինչև հունիսի 28-ը օրվա ավարտը:
Մանրամասն տեղեկությունների համար անցեք հղումով: