(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ 5 ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ ՈՒՍԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՐՑՈՒՅԹ

Էրազմուս+ KA1 դրամաշնորհային ծրագրի շրջանակում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է մրցույթ՝ Լեհաստանի Նիսի կիրառական գիտությունների համալսարանում 2023-2024 ուստարվա երկրորդ կիսամյակում բակալավրիատի կրթական ծրագրով 5 ամիս ժամկետով ուսումնառելու վերաբերյալ:

Մրցույթին կարող են մասնակցել ՃՇՀԱՀ-ի Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի «Ինֆորմատիկա (Համակարգչային գիտություն)», «Տեղակատվական համակարգեր» մասնագիտությամբ ուսումնառող 3-րդ կուրսի ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթեր՝

  • Ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով):
  • Տեղեկանք առաջադիմության մասին (ՄՈԳ):
  • Հիմնավորման նամակ (Motivation Letter) անգլերեն և հայերեն՝ ֆակուլտետի դեկանի և դիմումատուի ստորագրությամբ:

Մասնակցի ընտրության հիմնական չափանիշներն են՝ ուսման առաջադիմությունը, անգլերենի իմացությունը, ներկայացված հիմնավորման նամակը (Motivation Letter):

Դիմելու վերջնաժամկետն է՝  նոյեմբերի 10-ը, ժամը՝ 17:00-ը:

Մրցույթը կկայանա նոյեմբերի 13-ին, ժամը՝ 14:00-ին:

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010-56-59-03 հեռախոսահամարով:

06.11.23