(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԵՆՍԻԱՅԻ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ

Էրազմուս+ KA107 դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՃՇՀԱՀն հայտարարում է մրցույթ՝ 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակում Իսպանիայի Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում աշխատանքային շաբաթին (Staff Week) մասնակցելու 2 տեղի վերաբերյալ:

 Անհրաժեշտ փաստաթղթերը՝

  • Ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով):
  • Անգլերենի B1 մակարդակի տիրապետման հավաստագիր/տեղեկանք: Իսպաներենի իմացությունը խրախուսվում է: Հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում, լեզվի իմացությունը կստուգվի հարցազրույցի միջոցով:
  • Դիմումատուի ստորագրությամբ հիմնավորման նամակ (Motivation Letter)՝ անգլերենով և հայերենով:

 Մասնակիցների ընտրության հիմնական չափանիշներն են՝ դասախոսության թեման/թեմաները, անգլերենի իմացությունը, հիմնավորման նամակ (Motivation Letter), հմտություններն ու կարողությունները:

 Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2023 թ. ապրիլի 11-ը մինչև 12.00-ը: Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել համալսարանի Արտաքին կապերի վարչություն (աշխատասենյակ N 2212): Մրցույթը կկայանա 2023 թ. ապրիլի 11-ին, ժամը 15-ին՝ ՃՇՀԱՀ-ում, լսարան N 2239:

 

 11.04.2023. Մրցույթին դիմողների հայտերի վերջնաժամկետը սահմանվել է 2023 թ. ապրիլի 11-ը՝ օրվա առաջին կեսը: Ցանկին կարող եք ծանոթանալ՝ անցնելով այս հղումով: Մրցույթը կայացավ ապրիլի 11-ին, ժամը 15.00-ին: Արդյունքները հրապարակվել են այս հղմամբ:

14.04.2023. Մրցույթի հաղթողների վերջնական ցանկը զետեղված է այս հղումով:
04.04.23