(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԻՆՏԵՐԻԵՐ ԴԻԶԱՅՆԻ ԷՍՔԻԶԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՄՐՑՈՒՅԹ

«ՆՇԱՆ ԵՎ ԱԻԴԱ ԿԱՐԱՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ» ՓԱՐԱՔԱՐԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ հայտարարում է «Արվեստների, Արհեստների, Տեխնոլոգիաների» քոլեջի ինտերիեր դիզայնի էսքիզային առաջարկի մրցույթ։ 
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես ֆիզիկական անձինք՝ ուսանողներ, անհատ դիզայներներ, այնպես էլ՝ թիմեր և կազմակերպություններ:  Լավագույն դիզայն տարբերակը կստանա մրցանակ՝ 500.000 ՀՀ դրամ։
Մասնակիցները պետք է տրամադրեն եռաչափ visual render-ներ։
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը նաև հնարավորություն կունենա համագործակցել արտասահմանյան մեր գործընկեր դիզայներների հետ։
Ընտրված մասնակիցը կվերջնականցնի քոլեջի ինտերիեր դիզայնը՝ մեր երկրի համար կարևորագույն կրթական ծրագրում ունենալով իր ներդրումը։
Դիմելու վերջնաժամկետ՝ 2024թ. Հունվարի 10
Մրցույթի մանրամասներ՝ https://drive.google.com/…/1_kWA9WIKXHw2nEdn9b8q77lfudN…
 Խնդրում ենք դիզայնի Ձեր տարբերակն ուղարկել info@gitc.am հասցեին
Հարցերի դեպքում կարող եք գրել մեր էջին կամ զանգահարել՝ 094034034:
14.12.23