Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է մրցույթ՝ 2-րդ կարգի, ավագ հաշվապահի թափուր պաշտոնի համար:
Պաշտոնին ներկայացվող պահանջներ՝
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն:
- Հարկային, աշխատանքային, կրթության մասին օրենսդրության և իրավական ակտերի իմացություն, հարկային օրենսգրքի իմացություն:
- Տարեկան նվազագույնը 10 ժամ տևողությամբ մասնագիտական վերապատրաստումներ:
- Հաշվապահի էթիկայի կանոնների իմացություն:
Պաշտոնի նկարագրություն՝
- Հարկային և վիճակագրական հաշվետվությունների պատրաստում
- Ծրագրերի ֆինանսական հաշվառում և ծրագրերի ֆինանսական հաշվետվությունների պատրաստում
- Եկամուտների և ծախսերի հաշվառում:
- Ուսանողների հաշվառում, վճարովի և անվճար սովորող ուսանողների ուսման վարձերի և կրթաթոշակների հաշվառում, հաշվետվությունների պատրաստում:
- Սկզբնական փաստաթղթերի պատրաստում:
- Իր կողմից իրականացվող գործառույթների ընթացակարգերի մշակում և ներկայացում գլխավոր հաշվապահին:
- Հաշվետու է գլխավոր հաշվապահի տեղակալին:
Դիմելու ընթացակարգը՝
Եթե դուք համապատասխանում եք այդ պահանջներին, խնդրում ենք ո Ձեր CV-ին և համապատասխան փաստաթղթերով մոտենալ ՃՇՀԱՀ Կադրերի բաժին
Դիմումների վերջնաժամկետը՝ ս.թ. սեպտեմբերի 27-ը: