(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ «ՎԱԵԼԿՈՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«ՎԱԵԼԿՈՆ»  կազմակերպությունն  աշխատանքի է հրավիրում ջերմագազամատակարարման և օդափոխության ճարտարագետի մագիստրոսական կրթությամբ: Մասնագետը  պատասխանատու է ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի նախագծման, հաշվարկների, պլանավորման և գծագրերի ստեղծման հետ կապված բոլոր գործառույթների համար` օրենսդրությամբ և ներքին կանոնակարգերով սահմանված սկզբունքներով:

Կազմակերպությունը գտնվում է  Վ. Վաղարշյան 12  հասցեում:  Վարձատրությունը սկսվում է  150.000 ՀՀ դրամից:

 Աշխատանքային պարտականություններ՝  

  • Ջեռուցման ինժեներական համակարգերի նախագծում անցկացնելու նպատակով շինությունների ուսումնասիրության իրականացում,
  • Պատվիրատուների պահանջների վերլուծություն, համակարգի կառուցվածքի և առանձնահատկությունների մշակում, համակարգերի նախագծման իրականացում
  • Անհրաժեշտ սարքավորումների ընտրության իրականացում,
  • Ինժեներական համակարգերի հաշվարկ (հիդրավլիկ, աերոդինամիկ),
  • Նախագծեր և նախագծային փաստաթղթերի կազմում ,
  • Պատվիրատուների հետ նախագծերի համաձայնեցում,
  • Նախագծի ծավալավորման իրականացում,
  • Մոնտաժային աշխատանքների վերահսկողություն:

Անհրաժեշտ հմտություններ՝

  • Կրթական աստիճան ճարտարագիտության բնագավառում,
  • Ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի գերազանց իմացություն,
  • Նախագծեր կազմելու և այլ նախագծային փաստաթղթերի ստանդարտների իմացությունը նախընտրելի է,
  • Շինարարական նորմերի և կանոնների ստանդարտների վերծանման ունակությունը նախընտրելի,
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ,
  • MS Office- ի գերազանց իմացություն,
  • Aսto CAD, Aսto CAD MAP, Revit, Adobe Acrobat ծրագրերի իմացություն:

Հետաքրքրված թեկնածուները կարող են կապ հաստատել hr@waelcon.am էլեկտրոնային փոստի միջոցով և կցել ինքնակենսագրականը (CV), «Թեմա» դաշտում նշելով հաստիքի անվանումը։ Դիմումներն ընդունվում են մինչև հունիսի 12-ը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել նաև ՃՇՀԱՀ կարիերայի կենտրոն 010 58 01 56 հեռախոսահամարով։

20.05.22