(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ «ՊՐՈՖԷՆԵՐՋԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«Պրոֆէներջի»  կազմակերպությունն  աշխատանքի է հրավիրում ինտերիերի դիզայների և ճարտարապետի: Կազմակերպությունը գտնվում է  Տերյան 91 հասցեում:  Վարձատրությունը՝  150.000-350.000 ՀՀ դրամ:

Աշխատանքային պարտականություններն են՝  

  • Բարձրորակ դիզայներական նախագծերի կազմում, գերռեալիստիկ ռենդերների տրամադրում, և շուկայի մշտադիտարկում (Ինտերիերի դիզայների հաստիքի համար),
  • Բարձրորակ ճարտարապետական նախագծերի կազմում, րականացնել ճարտարապետական գծագրերի իրականացում և անհրաժեշտ փաստաթղթավորում, ճշգրիտ նորարարական լուծումների առաջարկում և շինհրապարակի այցելություն (Ճարտարապետի հաստիքի համար):

Անհրաժեշտ հմտություններ`

  • Բարձրագույն կրթություն՝ ճարտարապետաշինարակական-դիզայներական ոլորտում Աշխատանքային փորձ առնվազն 2 տարի, Autodesk, 3D max, Corona, Adobe Photoshop ծրագրերի գերազանց իմացություն (Ինտերիերի դիզայների հաստիքի համար),
  • Բարձրագույն կրթություն ճարտարապետաշինարակական- ոլորտում, աշխատանքային փորձ առնվազն 4 տարի, Archicad, Revit, ծրագրերի գերազանց իմացություն (Ճարտարապետի հաստիքի համար),
  • Հայերենի և ռուսերենի իմացություն:
  • Փորձառու թիմում աշխատելու ունակություն
  • Աշխատասիրություն Ժամանակի օպտիմալ օգտագործում և կառավարում
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Սթրեսակայունություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Սովորելու, զարգանալու ցանկություն
  • Ընկերությունում առաջընթաց գրանցելու ձգտում

Հետաքրքրված թեկնածուները կարող են կապ հաստատել hr@profenergy.am   էլեկտրոնային փոստի միջոցով և կցել ինքնակենսագրականը (CV), «Թեմա» դաշտում նշելով հաստիքի անվանումը։ Դիմումներն ընդունվում են մինչև հունիսի 10-ը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել նաև ՃՇՀԱՀ կարիերայի կենտրոն 010 58 01 56 հեռախոսահամարով։

 

20.05.22