(010) 303-300

«ԵՐԿՐԻՑ ԴԵՊԻ ՄԱՐՍ. ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ» ԹԵՄԱՅՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Սիրելի՛ ուսանողներ և աշակերտներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, երիտասարդների շրջանում գիտության հանրայնացման նպատակով, 2025 թվականի մայիսի 16-ին կանցկացնի «Գիտությունն այսօր» սեմինարների շարքի «Երկրից դեպի Մարս. գիտնականների ներդրումը» թեմայով հանդիպում: Հանդիպմանը կարող են մասնակցել ՀՀ բուհերի ուսանողները և ավագ դպրոցների աշակերտները:

Սեմինարին ելույթներով հանդես կգան՝

  1. ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, ՀՌՀ կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը
  2. «ՀԱՅԿԱԿԱՆ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ» հիմնադրամի ղեկավար, AMADEE-24 առաքելության համաղեկավար Հայկ Ասլանյանը
  3. ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը

Հանդիպմանը կներկայացվեն տիեզերքի ուսումնասիրման հեռանկարային ուսումնասիրությունները, վերջին տարիների գիտական արդյունքները:

Սեմինարին գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով:

Հանդիպումը կկայանա մայիսի 16-ին, ժամը 15:00-ին, ՀՀ ԳԱԱ մեծ դահլիճում (Բաղրամյան պող., 24):

2025թ. դեկտեմբերին ակտիվ մասնակիցները կստանան մասնակցության վկայականներ:

 

08.05.25