Իտալիայի Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունը (MAECI) 2023-24 ուսումնական տարվա համար առաջարկում է դրամաշնորհներ Իտալիայում ուսանելու համար՝ մշակութի, գիտության և տեխնոլոգիայի ոլորտներում (https://studyinitaly.esteri.it/en/call-for-procedur):
- Արվեստ: Մագիստրատուրա— դրամաշնորհը տրամադրվում է 6-9 ամսով (https://www.universitaly.it/):
- Արվեստ, երաժշտության և պարի ոլորտներում բարձրագույն կրթության դասընթացներ (AFAM)- դրամաշնորհը տրամադրվում է 6-9 ամսով (https://www.universitaly.it/):
- Դոկտորանտուրա— դրամաշնորհը տրամադրվում է 6-9 ամսով: Դիմումատուն (-ները) պետք է համապատասխանեն բուհի պահաներին, ներկայացնեն երաշխավորագիր-նամակ:
- Ակադեմիական հետազոտական ծրագիր— այս դրամաշնորհը տրամադրվում է իտալական գիտահետազոտական հաստատություններում (Իտալիայի հետազոտական խորհուրդ, Իտալիայի առողջապահության ազգային ինստիտուտ, Իտալիայի միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտ, Իտալիայի աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտ, Իտալիայի շրջակա միջավայրի պաշտպանության և հետազոտությունների ինստիտուտ, և այլն), հանրային կամ այլ համալսարաններում, թանգարաններում և արխիվներում իրականացվող գիտահետազոտական ծրագրերի համար: Դիմորդները պետք է ներկայացնեն հրավեր, հետազոտական նախագիծ՝ նշելով ղեկավարի անունը և կոնտակտները (էլեկտրոնային փոստ):
- Իտալերենի և մշակույթի խորացված դասընթացներ— դրամաշնորհները տրվում են 3-ամսյա ուսումնառության համար: Ծրագրին կարող են մասնակցել իտալերենին տիրապետող անձինք: Դիմորդները պետք է տրամադրեն իտալերենի իմացության եվրոպական չափանիշներին համապատասխանող A2 մակարդակի հավաստագիր (https://europa.eu/europass/en/common-european-framework-reference):
Դիմելու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 9-ը, Study in Italy (https://studyinitaly.esteri.it) պաշտոնական կայքում ներբեռնել անհրաժեշտ փաստաթղթեր (անձնագիր, լուսանկար):
Դրամաշնորհների մասին մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է հետևյալ հղման մեջ՝ https://studyinitaly.esteri.it/en/call-for-procedure: