ՀՀ աշխատաշուկայում առկա է շինարարության ոլորտի գնագոյացման և նախահաշիվների կազմման, շինարարության գնագոյացման ոլորտում ճիշտ որոշումների կայացման, շինարարական աշխատանքների և դրանց գնահատման հմտությունների տիրապետող մասնագետների մեծ պահանջարկ։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՃՇՀԱՀ նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոնը կազմակերպում է «Գնագոյացում և նախահաշվի կազմում ՀՀ շինարարության ոլորտում» վերապատրաստման դասընթաց, որի նպատակն է տրամադրել գործնական գիտելիքներ և հմտություններ՝ շինարարության ոլորտի նախահաշվային փաստաթղթերն «ընթերցելու», դրանք մշակելու և մրցութային փաթեթներ պատրաստելու համար:
Դասընթացը կվարի Էկոնոմիկայի և իրավունքի ամբիոնի դասախոս Ռիտա Ավագիմյանը:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները կարող են դասընթացին մասնակցել 10% զեղչով։
Դասընթացի մասնակիցները ՃՇՀԱՀ-ի կողմից կստանան մասնակցության հավաստագիր՝ առնվազն 85% ներկայության դեպքում, իսկ առնվազն 85% ներկայության և ամփոփիչ առաջադրանքի առնվազն 80% ապահովման դեպքում՝ դասընթացը հաջողությամբ ավարտելու մասին հավաստագիր:
Գրանցվելու և մանրամասների համար անցեք հղումով: