ՃՇՀԱՀ նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոնը կազմակերպում է «Գնագոյացում և նախահաշվի կազմում ՀՀ շինարարության ոլորտում» վերապատրաստման դասընթաց, որի նպատակն է տրամադրել գործնական գիտելիքներ և հմտություններ՝ շինարարության ոլորտի նախահաշվային փաստաթղթերն «ընթերցելու», դրանք մշակելու և մրցութային փաթեթներ պատրաստելու համար: Դասընթացը կմեկնարկի սեպտեմբերին, իսկ արդյունքում մասնակիցները կտիրապետեն շինարարության ոլորտում գնագոյացման և նախահաշվային նորմավորման տեսական հիմունքներին, շինարարական արտադրանքի արժեքի որոշման սկզբունքային սխեմային, շինարարական արտադրանքի արժեքի որոշման հիմնական եղանակներին, շինարարական արտադրանքի նախահաշվային արժեքի որոշման ձևաթղթերին, ՀՀ նախահաշվային նորմատիվային բազայի կիրառմանը, շենքերի և կառուցվածքների նախահաշիվների և նախահաշվային հաշվարկների վերլուծությանը, առանձին աշխատանքների միավոր արժեքների որոշմանը, լոկալ, օբյեկտային և ամփոփ նախահաշիվների մշակմանը։ Դասընթացին նախատեսված է ճարտարագետ-տնտեսագետների, ճարտարագետ-շինարարների և բոլոր նրանց համար, ովքեր մտադիր են վերապատրաստվել և ընդլայնել շինարարության ոլորտում գնագոյացման վերաբերյալ գիտելիքները: Դասընթացը կվարի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դասախոս Տաթևիկ Բոյախչյանը:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները կարող են դասընթացին մասնակցել 10% զեղչով:
Դասընթացի ավարտին մասնակիցներին կշնորհվի ՃՇՀԱՀ վկայական:
Դասընթացին գրանցվելու և ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։
Լրացուցիչ հարցերի դեպքում գրել extension@nuaca.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 010 303 300 (961 կամ 529) հեռախոսահամարով։