Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոնն իրականացնում է «Գնագոյացում և նախահաշվի կազմում ՀՀ շինարարության ոլորտում» մասնագիտական դասընթացը:
Դասընթացը կվարի ՃՇՀԱՀ էկոնոմիկայի և իրավունքի կառավարման ամբիոնի դասախոս, էկոնոմիկայի և պետական գնումների գծով փոխտնօրեն, Համաշխարհային բանկի և Եվրասիական բանկի ծրագրերի իրականացման ղեկավար , «SAFEGE-EPTISA» ֆրանսիական ընկերության ինժեներատեխնիկական և գնագոյացման հարցերով խորհրդատու Ռիտա Ավագիմյանը:
Ավարտողներին համալսարանի կողմից կտրվի ավարտական վկայական:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները կարող են դասընթացին մասնակցել 15% զեղչով, իսկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները՝ 10% զեղչով։
Դասընթացին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: